Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը ցավոտ անակնկալ էր մեզ համար։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4–ին, ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «րադարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը։

«Գոնե Սրբազանից մենք նման բան չպետք է տեսնեինք։ Ես կարծում եմ, որ մեր արձագանքներից արդեն իսկ Սրբազանն իր հետևություններն արել է՝ հասկանալով, որ այլևս ինքը չի կարող առաջնորդել Արցախի ժողովևրդին, չի կարող համարվել Արցախի թեմի առաջնորդ»,-ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով, հայտնի հանդիպումից հետո  արցախցի գործիչներն ամբողջ գիշեր կապի մեջ են եղել իրար հետ. «Մեզ համար դա ընկալվեց որպես դավաճանություն և ժողովրդի, և Մայր Աթոռի նկատմամբ»,-ասաց Հակոբյանը։