Սա այլանդակություն է, հակապետականություն, հակաեկեղեցականությունը, անամոթություն ու անբարո վարքագիծ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5–ին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Արշակ Սրբազանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելուն և ձերբակալելուն։

«Պետք է հանրությունը տեսնի, թե որքան պիղծ են այս մարդկանց արարքներն ու գործողությունները, որ անգամ մարդու ուղեղի մեջ չտեղավորվող մեղադրանքներ են ներկայացվում։ Ասենք յոթ-ութ տարվա, վաղեմության ժամ ժամկետներն անցած ինչ-որ ենթադրյալ գործողությունների մասով, որն ակնհայտ է՝ շինծու է։ Դա փորձում են իրենց նպատակին ծառայեցնել։ Ես կարծում եմ առաջին հերթին սա պետք է ազդակ լինի հանրությանը հիմնովին, հիմնահատակ, արմատապես մերժելու այս այլանդակությունը, և այդ այլանդակությունը կրող ներկա քաղաքական իշխանությանը, նրա հլու, հնազանդ, կամակատար դատախազությանը, որպես պետության մեջ սահմանադրությամբ ամրագրված հիմնավոր գլխավոր մեղադրողի, որովհետև դատախազության գործողությունը ոչ այլ ինչ է, քան ծառայել Նեռին, ծառայել սատանային, ծառայել հակահային, հակա Հայաստանի Հանրապետության կենտրոններին։ Ուրիշ բացատրություն ես այստեղ չունեմ»,–ասաց նա։

Հարցին՝ ինչու 7 տարի չի հաջողվում մերժել գործող իշխանություններին, Մինասյանը Մինասյանը պատասխանեց. «Նախ հանրության ճնշող մեծամասնությունը գտնվում է իսկապես տեղեկատվական տեռորի մեջ։ Ընդդիմությունը իր ունեցած ռեսուրսներով չի կարողանում մրցել այն այլանդակ ապատեղեկատվության դեմ, որ գեներացնել են այս քաղաքական իշխանությունը, նրա պատվիրատու օտարերկրյա կենտրոնները և նրանց ֆինանսավորումով իրականացվող տեղեկատվական տեռորը։ Առաջին գլխավոր խնդիրը սա է։

Երկրորդը, անրության մոտ այն ապագայի նկատմամբ մշուշոտ պատկերացումն է, թե ինչ է լինելու վաղը։ Այս մարդիկ չեն վարանում անգամ պետականության ամենակարևորագույն ատրիբուտները փորձում են ներկայացնել, ծառայեցնել իրենց իշխանության կենտրոնացման համար և հանրությունը չի արձագանքում»։

Արծվիկ Մնիասյանի խոսքով, ընդիմությունը իր ողջ ռեսուրսներով քաղաքական ներկայացվածությունը միջազգային կառույցներում, այդ թվում նաև Հայ դատի գրասենյակները, իրենց հնարավորության սահմաններում ներկայացնում են տիրող իրավիճակը, բայց քանի որ միջազգային, այդ թվում նաև արևմտյան կենտրոնների համար փակվում են բոլոր աչքերը, երբ որ կեղծ թեզը դառնում իրենց համար իրականություն, որ իբր այս իշխանությունները պայքարում են ռուսականության դեմ և դրա ներքո իրականացնում են ամենաայլանդակ հակաժողովրդավար մեթոդներով, նրանց աչքերը կարծեք թե փակված են։

«Սա կարող է ճեղքել Ես կարծում եմ սրա ուղղությամբ կարող է բավականին լուրջ աշխատանք տարել այն մեր համահայկական ռեսուրսի այն հատվածը, որը որ համաշխարհային ճանաչում ունի և կարողանում է իր խոսքը տեղ հասցնել։ Դրա համար օգտվելով առիթից նաև դիմում եմ սփյուռքը հայության այն հատվածին, որը ունի խոսքի այն կշիռը, արժեքը»։