Որպես զարդ մեկ գրամ ոսկու գինը 34–38 հազար դրամ է, նաև կա իտալական ոսկի, որի գինը 40 հազար դրամ է, բայց շարժը քիչ է, մարդիկ գալիս, նայում են, տեսնում են՝ թան կ է, չեն առնում։Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Ոսկու շուկայի վճառողներից մեկը։

«Շատ մարդիկ գալիս, թեթև զարդեր են գնում, որովհետեւ իրենց ունեցած փողը չի հերիքում։ Հիմա 20-30 գրամանոց զարդ առնող չկա, նվերի համար 1,5–2 գրամանոց զարդեր են առնում, այն էլ երկար մտածելուց հետո։ Բորսաներից եկող լուրերը ասում են, որ ոսկին թանկանալու է և հասնելու է 200 դոլարի՝ մեկ գրամի համար։ Մենք մեր արտադրանքն ենք վաճառում, դրսի չենք բերում»,–ասաց նա։

Վաճառողը ցույց տվեց 5 գրամ քաշով զարդով շղթա, և ասաց, որ այն արժե 176 հազար։

Մեկ այլ վաճառող էլ նշեց, որ 20 տարուց ավելի այս ոլորտում է աշխատում. «Երկու ամիս է, որ շատ թույլ է առևտուրը, հավանաբար ոսկու գների թանկացման հետ է կապված, ժողովրդի հնարավորությունները երևի չի բավարարում, որպեսզի ոսկի գնեն։ Չեմ կարող ասել, որ Նոր տարվա շեմին առևտուրն աշխուժացել է, չկա նման բան։

Զարդի գները շատ տարբեր են, որովհետև տարբեր զարդեր, տարբեր գներ ունեն։ 90 դոլարից մինչև 100 դոլար կարող է 58 պրոբը տատանվի։ Մաքուր ոսկին 135 դոլար է։

Պարադոքսալ բան ասեմ, կամ ամենաէժան բաներն են շատ առնում, կամ ամենաթանկը, միջինը քիչ է վաճառվում։

Կան, ասենք, մատանիներ 70-80 հազար դրամից սկսած։ Օրինակ, մատանի կա, որի վրա կարատից ավելի է քարը, դա 1.3 մլն դրամ արժի։ Ամենաէժան թևնոցը 200-300 հազար է, և հասնում է 2 միլիոն դրամի։

Հիմնականում գալիս են շքախմբով՝ կեսուր, կեսրար, հարս, հարսնաքուր։ Նման դեպքերում շատ դժվար են կողմնորոշվում, մի քանի անգամ նկարում են, գնում, գալիս են, մինչև կողմնորոշվում են։ Մեկ-մեկ լինում է, որ տղաները ուզում են սյուրպրիզ անեն, չեն բերում հարսնացուին իրենց հետ։ Մեկ-մեկ տան կիսուրներ, որ իրենք են ուզում իրենց ճաշակով ընտրեն, նվիրեն, բայց հիմնականում աղջիկներն են ընտրում՝ հարսնացուները»,–ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։