Մոտ 1 ժամ է՝ ՀՀ ՔԿ-ից մեծաքանակ խմբով ներկայացել են Արցախի ներկայացուցչություն և խուզարկություն է տեղի ունենում: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը:

«Փաստաթղթերի մասով մենք տրամադրել ենք, առաջին հարկում խուզարկությունը վերջացրել են, հիմա երկրորդ հարկում են: Սպասենք զարգացումներին: Այլ մեկնաբանություններ այս պահին չունեմ՝ հասկանալի պատճառներով: Հետո արդեն Արցախի իշխանություններն իրենց դիրքորոշումները կհայտնեն: Դատարանի որոշումը կա խուզարկություններ իրականացնելու և փաստաթղթեր առգրավելու»,-ասաց նա: