Սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքները ամբողջ Մեծամոր համայնքում կատարվում են լիարժեք, ամբողջովին, միշտ են կատարվել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12–ին, NEWS.am–ի հետ զրույցում նշեց Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Այգեշատի վարչական ղեկավար Արտակ Եղիազարյանը՝ անդրադառնալով նրան, որ կիրակի օրը՝ վարչապետ Փաշինյանի իրենց գյուղում պատարագի մասնակցելուց առաջ սկսել են հատռուկ եխնիկայով մաքրել եկեղեցու և գյուղի տարածքները։

Դիտարկմանը, որ գյուղացիները նշում են, որ երբեք նախկինում գյուղի տարածքում նմ,ան տեխնիկա չեն տեսել, Եղրազարյանն ասաց. «Դրա անհրաժեշտությունը չի եղել։ Քանի որ հիմա ամբողջ գյուղի տարածքում «Գազպրոմը» շինարարական աշխատանքներ է կատարում, ստորգետնյա խողովակներն է փոխարինում, եղանակային պայմաններից ելնելով՝ անձրևներ, տեղումներ, ցեղ, հանված հողը տեղափոխելուց գլխավոր ճանապարհները կեղտոտվել են, ցեխով են պատվել, դրանով է պայմանավորված նոր տեխնիկայի ներգրավվածությունը։ Ինչ վերաբերվում է աղբահանությանը, սիստեմատիկորեն միշտ կատարվել է, կատարվում է»։

Նա նշեց, որ տեղյակ չէ, թե կիրակի ով է մատուցելու պատարագը, իսկ եկեղեցու քահանան Տեր Մաշտոց Ստեփանյանն է։

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումներին, Արտակ Եղիազարյանը պատասխանեց. «Ես գրեթե միշտ ամեն կիրակի մատուցվող պատարագներին մասնակցել եմ, մասնակցում եմ ու էլի մասնակցելու եմ։ Ուրիշ բան չեմ կարող ասել»։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ինքը ևս պահանջում է կաթողիկոսի հրաժարականը, վարչական ղեկավարն արձագանքեց. «Այս հարցը որ տալիս եք, չգիտեմ, այս հարցը իր մեջ մի քիչ շատ խորքային բաներ ունի, ես սրա պատասխանը հիմա չեմ կարող տալ, որովհետև շատ բաներից ես տեղյակ չեմ։

Գյուղը իր բնականոն կյանքով ապրում է, ոչ մի արտառոց բան չկա, երկրի ղեկավարն է գալիս, բարով գա, դրանից հաստատ համայնքը չի տուժելու, օգտվելուց բացի»։