Որտե՞ղ և ո՞վ է հայտարարել, որ կաթողիկոսին, հավանաբար կաթողիկոս ասելով նկատի ունեք Կտրիճ Ներսիսյանին, մինչև տարվա ավարտ հեռացնելու են։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե բազմիցս նշվել է, որ մինչև տարեվերջ կաթողիկոսը կհեռացվի վեհարանից։

Երբ լրագրողները հարցը այլ կերպ տվեցին, թե արդյոք դա հավանական համարում է, Ռուբինյանը դրական պատասխան տվեց. «Այո, հավանական համարում եմ։ Ընդհանրապես,  հավանական չեմ համարում, որ Կտրիճ Ներսիսյանը որևէ ձև ունի իր ձևով կամ այլ ձևով մնալու կաթողիկոսական գահին, որովհետև ինքը չի կարող մնալ այդ գահին։ Ես կարծում եմ ինքը կհեռանա քրիստոնեաբար»։

Հարցին՝ Ամանորի գիշերը կհնչի՞ կաթողիկոսի շնորհավորանքը, ԱԺ փոխխոսնակն արձագանքեց. «Ես կարծում եմ՝ թափուր է մեր կաթողիկոսական գահը»։