Տրանսպորտային կապերի ապաշրջափակումը ողջունելի զարգացում է, սակայն այսօր հայ արտադրողները չեն կարող իրենց արտադրանքը վաճառել Թուրքիայում, քանի որ վերջինս արգելափակում է Վրաստանով անցնող հայկական ապրանքների տարանցումը։ Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Սա որևէ խնդրի հետ կապ չունի, այս երկիրը պարզապես չի գնում մեր ապրանքները և վերջ», - նշել է նա։

Կարապետյանը հավելեց, որ Ադրբեջանը Հայաստանին կվաճառի այն ամենը, ինչ կարող է, բայց թույլ չի տա, որ հայկական կողմը ապրանքներ մատակարարի ադրբեջանական շուկա։

«Թույլի դիրքերից հաշտեցում չի լինում, պետք է հարգանք լինի հայկական կողմի նկատմամբ։ Բանակցողը պետք է ինչ-որ արժեք ներկայացնի միջազգային հարթակում, ինչպես նաև օժտված լինի խարիզմայով և անցած ուղի ունենա որպես անհատականություն»։

Նա նաև ընդգծել է, որ թույլ բանակցությունների արդյունքում, ամեն անգամ, ինչ-որ բանի զիջում անելու դեպքում հասել ենք ներկայիս իրավիճակին։