Փորձությունները մեզ պետք են ավելի հզորանալու համար. կարող է առջևում ավելի մեծ մարտահրավներ կան։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19–ին, Մայր աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Սարգիս քահանա Սարգսյանը:

«Տերն այսօր այս փորձություններով ուզում է  ավելի հզորացնել՝ առավել պատրաստ լինելու հնարավոր մյուս փորձություններին։ Եկեղեցին դարեդար այսպես է գործել՝ Քրիստոսով ի գլուխ սուրբ եկեղեցու, հվատավոր ժողովրդով, օծյալ  դասով միասին, միախումբ»,–ասաց նա։

Տեր Սարգիսն ասաց, որ այսօր հանդիպել է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանին, ով նախօրեին Մայր Աթոռի բակում ի պաշտպանության և ընդդեմ Վեհափառ Հայրապետի հավաքների ժամանակ վատացել էր, տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ էլ  կատարվել է ստենտի տեղադրում։

«Այցելել ենք ես և տեր Հայկը մեր թեմից։ Մեր եղբայրների հետ էլ կապի մեջ ենք, ճանապարհին զանգում, հարցնում են, ուրախանում են, որ գնում ենք։

Տեր հայրս լավ էր զգում իրեն, բժիշկներն էլ ասացի, ամեն ինչ նորմալ է։ Միասին աղոթք արեցինք, Տեր Հայրս հաղորդություն էր ուզում, ստացավ հաղորդությունը, տիրոջով ավելի ամրացավ։ Երկու օրից կտեղափոխվի պալատ, արդեն տեսակցելն ավելի հեշտ կլինի, բոլորս էլ կգնանք, կտեսնենք, կզորանանք իրարով»,–ասաց տեր Սարգիսը։