Ռուս հասարակության շրջանում բուռն քննարկումների առիթ է դարձել «Ռուսաստանն առանց Պուտինի՞. Ապոկալիպսիսը վաղն է» հոլովակը, որը նկարահանվել է «Ռուսաստանն առանց Պուտինի՞. Ռուսաստանն առանց ապագայի» ակցիայի շրջանակներում: YouTube-ում տեղադրված տեսանյութը համացանցում հիթ է դարձել: Առաջին իսկ րոպեներին այն դիտել են հազարավոր օգտվողներ:

Տեսանյութի սյուժեն հետեւյալն է. «Մոսկվայում ընդդիմությունը վանկարկում է «Ռուսաստանն առանց Պուտինի»: Դե ինչ, պատկերացնենք Պուտինը չկա: Ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի վիճակը», - այս տողերն արտաբերող ձայնը սկսում է խոսել հնարավոր զարգացումների մասին:

Պետդումայի ցրում, 200 տարբեր կուսակցությունների ստեղծման համաճարակ, երկրի իշխանությունը նվաճում են 90-ականների «հին լիբերալները» եւ «նոր ազգայնականները»: Երկիրը հայտնվում է ճգնաժամի մեջ:

Արդեն 2012թ. սեպտեմբերին սկսվում է բանկերի սնանկացումը,հրեշավոր ինֆլյացիան, գործազրկությունը: Նոր   իշխանությունների խոստացած ընտրությունները չեղյալ են համարվում. Երկիրը դրանք անցկացնելու համար պարզապես փող չունի:

Երկիրը գնում է դեպի քաղաքացիական պատերազմ: Ֆաշիստների եւ էթնիկական հանցախմբերի միջեւ բախումներ են տեղի ունենում երկրի խոշոր քաղաքներում:  Եւ այդ ամենը` բնակչությունը հումանիտար աղետից փրկելու համար, տեսահոլովակի սյուժեն է բացատրում   INFOX.ru-ն:

Ռուսաստանը չի կարող պատասխանել. իշխանության եկած ընդդիմության առաջին քայլը լինում է  ռուսական միջուկային սպառազինման փոխանցումը ԱՄՆ-ի ազդեցության տակ: Ալեքսեյ Նավալնին քաղաքական ապաստան է խնդրում ԱՄՆ-ից:
Համացանցում բուռն քննարկումներ են սկսվել տեսահոլովակի բովանդակության առնչությամբ:

Մինչդեռ մասնագետները երիտասարդության մռայլ ստեղծագործությունը ֆանտաստիկա չեն համարում: