Ինչքան էլ մենք տնտեսական, ժողովրդագրական ծրագրեր, սոցիալական ծրագրերի հետ կապված ունենանք էքսպերտային մեծ հնարավորություններ ու ռեսուրսներ, դրանք բոլորը պետք է տարածքներում ժողովրդի հետ զրույցների արդյունքում նրանց սպասումների հետ միասին դրանք պետք է բոլորը ճշգրտվեն։ Այս մասին Հրազդան քաղաքում գրասնեյակի բացման արարողության ժամանակ նշեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

«Օրինակ, Դիրիջանում մեր գրասենյակը բացելիս խոսել ենք Դիրիջանի «Իմպուլս» գործարանի նշանակության մասին, դեռևս սովետական ժամանակաշրջանում։ Հրազդանում նմանատիպ մեծ գիգանտ գործարան եղել է «ՀրազդանՄաշը», որը ամբողջ Սովետական Միությանը տրամադրել է բարձր էլեկտրոնիկական և բարձր ճշգրտության սարքեր ու սարքավորումներ։

Հիմա ժողովրդի մոտ այդ նոստալգիկ սպասումները կան, թե այս կամ այն քաղաքական ուժը իշխանություն ձեռք բերելուց հետո ինչպես է պատկերացնում և ինչպես պետք է արդյունաբերությունը կամ արտադրությունը զարգացնի։

Մենք ունենք մեր գաղափարներն ու մեր տեսլականները կոնկրետ մեր արդյունաբերական գոտիների հայեցակարգի հիման վրա, թե ամեն մի տարածաշրջան, ամեն մի մարզ և ամեն մի բնակավայր, ինչպիսի հնարավորություններ պետք է ունենա և արդյունաբերական գոտիներին, ընդհանրապես արտադրական ու արդյունաբերության զարգացման ինչպիսի ընդգրկվածություն պետք է ունենա»,–ասաց նա։