Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ամանորի նախաշեմին Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի, զորամիավորման հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքեր։ Այդ մասին NEWS.am–ը տեղեկանում է նախարարի Ֆեյսբուքի էջից:

«Շրջել եմ բանակային դիրքերում, հանդիպել հերթապահություն իրականացնող զինծառայողներին և հրամանատարներին, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ծառայության կազմակերպմանը, այդ թվում՝ դիրքապահների կենցաղային պայմաններին։

Շնորհավորել եմ զինանձնակազմին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, արժեքավոր նվերներով խրախուսել ծառայության ընթացքում պարտականությունների բարեխիղճ կատարմամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների՝ մաղթելով բարի ու անվտանգ ծառայություն»,- նշված է գրառման մեջ: