Այսօր՝ դեկտեմբերի 31–ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնը մարդաշատ է։

Ամանորի նախաշեմին հարյուրավոր քաղաքացիներ այցելում են իրենց հարազատների շիրիմներին։ Զոհված տղաների շիրիմների մոտ տոնածառներ կան զարդարված, խաղալիքներ, մրգեր։