2025թ. հունիսի 12-օրյա պատերազմի ժամանակ Իսրայելի օդուժը ռմբակոծեց Իրանի պետական հեռուստատեսության կենտրոնակայանը Թեհրանում։

Image - 2026-01-03T113135.897.jfif (1.35 MB)

Իսրայելի իշխանությունները նախապես հայտարարել էին, որ հարվածելու են Թեհրանի այն հատվածին, որտեղ տեղակայված է պետական հեռուստատեսության կենտրոնակայանը, և որ նպատակը պետական քարոզչությանը հարված հասցնելն է։

Image - 2026-01-03T113120.293.jfif (1.40 MB)

Իսրայելի նախազգուշացումից հետո կենտրոնակայանի ավելի քան 300 հոգանոց անձնակազմի մեծ մասը տարհանվել էր, սակայն աշխատանքը շարունակվում էր, և հարձակման պահին էլ տաղավարից լուրերի թողարկում էր հեռարձակվում։ Հենց ուղիղ եթերում էլ հեռուստադիտողներն ականատես եղան հարձակմանը։

Image - 2026-01-03T113124.394.jfif (825 KB)

Ռմբակոծության հետևանքով 3 աշխատակից է զոհվել։ Ուղիղ հեռարձակումն ընդհատվել է ընդամենը 30 վայրկյանով և անմիջապես վերսկսվել այլ վայրից։

Image - 2026-01-03T113128.097.jfif (1.04 MB)

Image - 2026-01-03T113139.585.jfif (1.23 MB)

Իրանի պետական հեռուստատեսության վրա հարձակումը դատապարտել են միջազգային բազմաթիվ կազմակերպություններ, այդ թվում Լրագրողների միջազգային ֆեդերացիան (IFJ), Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ), UNESCO-ն, որոնք այս գործողությունը որակել էին որպես միջազգային իրավունքի ոտնահարում։

Image - 2026-01-03T113130.993.jfif (1.10 MB)

Հեռուստատեսության շենքն ամբողջությամբ ավերվել է և պետք է վերակառուցվի։