Հունվարի 6-ին, ժամը 13.30-ին բոլորիդ հրավիրում եմ ուխտերթի։ Այս մասին Facebook–ի կիր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել։

Տեսանյութում նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի հայրենակիցներ, վաղը հունվարի վեցին ժամը 13:30-ին բոլորիդ հրավիրում եմ ուխտերթի, որը կմեկնարկի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բակից։ Եկեղեցին գտնվում է Երևանի Տիգրան Մեծ պողոտայում և երթը կուղղվի դեպի Երևանի Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի, որը գտնվում է Սայաթ Նովա–Աբովյան փողոցների խաչմերուկում։

Ի՞նչ խորհուրդ ունի ուխտերթը։ Առաջինը այդպիսով նշանավորել մեր Տեր և փրկիչ Հիսուս Քրիստոսի սուրբ ծնունդը։ Երկրորդը արձանագրել մեր հավատարմությունը Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու սրբազան ավանդությանը։ Երրորդ կարևոր խորհուրդը՝ արտահայտել աջակցություն Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգմանը, որի մասին Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ երեկ երեկոյան հանդես եկանք հայտարարությամբ։

Հաջորդ խորհուրդը՝ արտահայտել աջակցություն մեր պետականությանը և արտահայտել մեր դիրքորոշումը առ այն, որ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի և նրա մերձավոր շրջապատի կողմից Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին մեր պետության ինքնիշխանության անկախության դեմ որպես հիբրիդային պայքարի միջոց օգտագործելու գործելակերպը անընդունելի է, և մենք նման նման գործելակերպի շարունակություն թույլ չենք տալու։

Հենց այս խորհուրդն է հատկապես էական ակցիայի երթային բնույթի տրամաբանության համար։ Կրկնում եմ, այս երթով մենք պետք է արտահայտենք մեր վերաբերմունքը Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի և նրա մերձավոր շրջապատի կողմից Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին, որպես հիբրիդային պայքարի գործիք օտար ուժերի, Հայաստանի Հանրապետության, նրա անկախության, ինքնիշխանության և պետականության դեմ օգտագործելու գործելակերպի կապակցությամբ, և պետք է արտահայտենք մեր հստակ դիրքորոշումը նման գործելակերպի անընդունելիության վերաբերյալ և մեր կամքը, որ մենք թույլ չենք տալու այլևս այդ գործելակերպի շարունակությունը։

Ուզում եմ ընդգծել, որ երթը բնականաբար լինելու է խաղաղ, լեցուն քրիստոնեական սիրով և Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման վճռականության։ Իհարկե, երթը կավարտվի ՍայաթՆովա-Աբովյան փողոցների խաչմերուկում, այնտեղ կարճ, շատ կարճ հավաք տեղի կունենա։

Իհարկե ցուրտ է լինելու և խնդրում եմ նախ մասնակցել, երկրորդը տաք հագնվել։

Իհարկե 10:30-ից ես Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կմասնակցեմ Սուրբ ծննդյան պատարագին, նրանք, ովքեր ուզում են մասնակցել պատարագին և հետո բավարար էներգիա ունեն և պատարագին և երթին մասնակցելու խնդրեմ, իսկ ովքեր ոչ, սա արդեն իմ կոչն է նաև երթին անպայման մասնակցել, որը կսկսվի 13:30-ին։

Ես կգլխավորեմ այդ երթը, և հույս ունեմ, որ ներկա կգտնվեք, կգաք, կմասնակցեք, որովհետև շատ կարևոր ուխտերթ է և հրավիրում եմ բոլորիդ»։