Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիրադավ բարձրաստիճան հոգևորականների հետ Ճրագալույցի պատարագի է մասնակցում Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում։
Հատկանշական է, որ այս պահին եկեղեցում գրեթե մարդ չկա, միայն ոստիկանության աշխատակիցներն են։
Նույն պահին Ճրագալույցի պատարագ է տեղի ունենում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որը գլխավորում է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։
Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է. «Հունվարի 6-ին, ժամը 13.30-ին բոլորիդ հրավիրում եմ ուխտերթի, որը կմեկնարկի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բակից (Տիգրան Մեծ պողոտայում) և կուղղվի դեպի Երևանի Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի (Սայաթ Նովա–Աբովյան փողոցների խաչմերուկում)։











