Մասիսում տարեց կնոջն այսօր թույլ չտվեցին մոտենալ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ իրեն հուզող հարցն ուղղել։
«Եկել էր վարչապետը, թող լսեր մի հատ գյուղացուն, ոչ թե ախրանայով գային ու փախնեին ժողովրդից»,– ասաց տարեց կինը։
Նրա խոսքը փորձեցին ընդհատել Փաշինյանի շրջիկ աջակիցները՝ բացականչելով «վարչապետ»։
«Ես էլ եմ վարչապետի կողմից, բայց գնում եմ Կառավարություն, բողոքս արտահայտում, բայց բողոքս վարչապետին չի հասնում։ Ես էլ եմ Նիկոլ Փաշինյանի կողմից, բայց իմ ձայնը նրան չի հասնում, նամակներս չեն հասնում նրան»,– ի պատասխան ասաց կինը։











