Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերքում է քաղաքական ցույցերում զինվորականների մասնակցությունը։ Այս մասին նա հայտարարել է հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով վարչապետի մասնակցությամբ մատուցված պատարագին մի շարք զինծառայողների մասնակցության վերաբերյալ հարցին։

Պապիկյանը հայտարարել է, որ բանակը չի կարող մասնակցել քաղաքական գործընթացների և բացառել է դա։ Հավելելով, որ լրագրողների գործընկերների կողմից արձանագրվածը ոչ աշխատանքային օրը սեփական ցանկությամբ միջոցառմանը մասնակցելն է և աշտոնապես հերքել է քաղաքական ակցիային նրանց մասնակցությունը։

Խոսելով սեփական մասնակցության մասին՝ նախարարը հիշեցրել է, որ ինքը քաղաքացի է, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ և պաշտպանության նախարար, քանի որ այդ ամենը փոխկապակցված է։ «Ես նաև քաղաքական գործիչ եմ։ Ես զինվորական չեմ, ուսադիրներ չեմ կրում և սա իմ քաղաքական գործունեության մի մասն է։ Ես մնում եմ իմ դերում և իմ կուսակցության բոլոր որոշումների կողմնակիցն եմ»,- պարզաբանել է նախարարը։