Իսլանդական RUV հեռարձակող ընկերությունը եթեր է հեռարձակել մի տեսահոլովակ, որում ասվում է, թե ցուցադրված է Լոխ Նեսի հրեշի «եղբայրակիցը»` Լագարֆլոուտսկու որդը:
Ինչպես փոխանցում է The Daily Mail-ը, կադրերը նկարահանել է իսլանդացի ոչ պրոֆեսիոնալ օպերատոր Հերտուր Քիերուլֆը` Յոկուլսա ի Ֆետսդալ տեղական գետակում: Տեսանյությում պարզորոշ երեւում է օձ հիշեցնող մուգ առարկա:
Միաժամանակ` թերահավատները պնդում են, որ այնտեղ ոչ թե որդ է, այլ ձկնորսական ցանցի կտոր:











