Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանն առողջական խնդիրներ ունի։ Այս մասին հայտնել է Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Վիգենը առողջական խնդիր ունի` մեջքի, վիզն էլ ֆիքսատորի մեջ է, հետագայում վիրահատվելու անհրաժեշտություն կունենա, բայց տրամադրությունը լավ է, ուրախ է, երջանիկ է, որ Հայաստանում է»,- ասաց Սինանյանը։
Նա հայտնեց, որ Էուլջեքչյանը ցանկանում է մնալ Հայաստանում։
Նշենք, որ քիչ անց կկայանա Վիգենի եւ նրա կնոջ հանդիպումը։











