Windows 8 օպերացիոն համակարգի բետա-վարկածը կներկայացվի փետրվարի 29-ին` հատուկ միջոցառման ընթացքում, որը տեղի կունենա Բարսելոնայում` Mobile World Congress ցուցահանդեսի շրջանակներում: Այս մասին փետրվարի 8-ին հայտնել է Microsoft ընկերությունը:

Սպասվում է, որ Windows 8-ի բետա-վարկածին զուգահեռ կբացվի նոր օպերացիոն համակարգի հետ աշխատող ծրագրերի խանութ` Windows Store, գրում է Agence France-Presse-ը:

Windows 8-ի փորձնական տարբերակը թողարկվել էր  2011թ. սեպտեմբերին: Հաղորդվել էր, որ նոր օպերացիոն համակարգում երկու տեսակի ինտերֆեյս կլինի` ավանդական եւ Metro: Նաեւ տեղեկություն էր տարածվել, որ Windows-ը 1995թ.-ից ի վեր առաջին անգամ կներկայանա առանց մեկնարկի կոճակի: