Հայաստանում փոքր բիզնեսը չպետք է հարկվի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հերթական գրասենյակի բացման ժամանակ ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Մալաթիա Սեբաստիայում է Հայաստանի փոքր բիզնեսի նշանակլի մասը։ Հայաստանում փոքր բիզնեսը հարկատու ընկերությունների կեսից ավելին է, մոտավորապես 60 հազար ընկերություն միայն փոքր բիզնես է, բայց բյուջեի` ընդամենը երկու տոկոս հարկն է տալիս։ Ո՞նց եք կարծում ճիշտ չէ՞, որ փոքր բիզնեսը Հայաստանում չհարկվի եւ չձգտի մեծանալ։ Բազմաթիվ խանութներին հարկելով՝ թույլ չեն տալիս, որ դառնա միջին ընկերություն»,-ասել է Նարեկ Կարապետյանը։
Նշենք, որ «Մեր ձևով» շարժումը Մալաթիա-Սեբաստիա համայնքում երեք գրասենյակ է բացել։











