Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում այսօր վաղ առավոտից ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացված։ Տեղեկություններ կան, որ այսօր այստեղ է Նիկոլ Փաշինյանը պատարագի մասնակցելու։

Չի բացառվում, որ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Հայկին ուժով կհեռացնեն, որ Փաշինյանի «սրտով» պատարագ մատուցվի, այսինքն զեղչվի Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Արագածոտնի թեմի կալանավորված առաջնորդի անունները։

Նշենք, որ նախկինում արդեն նման նախադեպեր եղել են, երբ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը «զոռբայությամբ» հասել է նրան, որ այստեղ իրենց համար կարգալույծ քահանան է պատարագ մատուցվել։