Բաքվի Հովսան ավանի բնակիչները երեկ` փետրվարի 9-ի երեկոյան, բողոքի ակցիա են կազմակերպել` պահանջելով էլեկտրաէներգիա եւ գազ մատակարարել իրենց: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը:

«Գազ, լույս, ջուր» կարգախոսներով ակցիայի դուրս եկած մոտ երեք հարյուր բնակիչների ցույցը փորձել են բռնի ուժով կասեցնել ոստիկանության աշխատակիցները: Սակայն դա նրանց չի հաջողվել. բնակիչները հարձակվել են ոստիկանների վրա, սկսել բռունցներով հարվածել նրանց` թույլ չտալով ձերբակալել ակցիայի մասնակիցներից եւ ոչ մեկին: Մի քանի ժամ անց ավանի մի շարք բնակելի շենքներին ապահովել են էլեկտրաէներգիայով, որից հետո միայն ցուցարարները ցրվել են:

Նշենք, որ այդ ավանը արդեն երկու օր է, ինչ զրկված է էլեկրաէներգիայից եւ գազից: