Ադրբեջանի հետ ներկայիս խաղաղությունը ժամանակավոր է, հունվարի 28-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։

«Իրականում խաղաղության երաշխիքներ չկան։ Եվ այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, պարզապես «նախընտրական խաղաղություն» է»,- բացատրել է ընդդիմադիր գործիչը։

Նա նաեւ մեկնաբանել է հունվարի 27-ը Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր հռչակելու շուրջ ստեղծված իրավիճակը։ Ընդդիմադիր գործիչը, մասնավորապես, այս քայլն անվանել է սրբապղծություն։ «Ներկայիս կառավարությունն ինքը մի անգամ խոստովանել է, որ զոհաբերել է այդ մարդկանց, որպեսզի ոչ ոք չհամարձակվի մեղադրել իրեն դավաճանության մեջ։ Հիմա պարզվում է, որ ղեկավարությունը ամսաթիվ է սահմանում իր սեփական քաղաքականության հետեւանքով զոհվածների հիշատակը հավերժացնելու համար»,- եզրափակել է Զուրաբյանը։