Հայաստանի Հանրապետությունը շարունակում է համագործակցել միջուկային տեխնոլոգիաներ ունեցող տարբեր երկրների հետ նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում։ Այս մասին հունվարի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այժմ աշխատում ենք մեր բոլոր գործընկերների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Հարավային Կորեայի եւ Չինաստանի հետ։ Անհրաժեշտ որոշումները կկայացվեն բոլոր հնարավոր հարցերին հուսալի պատասխաններ ստանալուց հետո»,- ասել է Փաշինյանը։

Նա հատուկ հիշեցրել է, որ 2025թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրվել են մտադրությունների մասին երեք հուշագրեր, որոնցից մեկը վերաբերում է էներգետիկ ոլորտին, որը ներառում է նաեւ միջուկային էներգետիկան։