Հայաստանի կառավարությունը մտադիր է խորացնել համագործակցությունը ռուս գործընկերների հետ՝ տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու հարցում։ Այս մասին հունվարի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք գրավոր հարցում ենք ներկայացրել այս հարցի վերաբերյալ։ Դեռ չգիտեմ՝ գրավոր պատասխան եղե՞լ է, թե՞ ոչ, բայց ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք դրական նշաններ եւ հույս ունենք, որ գործընթացը կարագանա»,- ավելացրել է Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ դեռեւս 2026թ․ սկզբին Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներն այցելել են Երասխ-Սադարակ սահմանային երկաթուղային հանգույց։ «Այնպես որ, տարածաշրջանում գործընթացներ են ընթանում, եւ դրանք չեն կարող դադարեցվել»,- ավելացրել է կառավարության ղեկավարը։ Նույնը վերաբերում է նաեւ Ախուրիկի հատվածին։ «Եթե ինչ-ինչ պատճառներով մեր ռուս գործընկերները չեն ցանկանա ներդրումներ կատարել, մենք այդ հատվածները կվերցնենք մեզ եւ ամեն ինչ կանենք ինքներս»,- նշել է Փաշինյանը։











