Անվտանգության հայեցակարգը պետք է հիմնված լինի տնտեսական փոխկախվածության վրա։ Այս մասին հունվարի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ անվտանգության նախկին մոդելները 2020-2023թթ. ընթացքում անարդյունավետ են եղել։ «Այժմ Հայաստանին անհրաժեշտ է նոր տեսակի երաշխիք։ Երբ երկրի տարածքով անցնում են միջազգային առեւտրի եւ էներգետիկ հոսքերի նշանակալի ծավալներ, խոշոր համաշխարհային տերություններն ու շուկաները կենսականորեն հետաքրքրված են դառնում այն տարածաշրջանների կայունությամբ եւ խաղաղությամբ, որոնց միջով անցնում են»,- բացատրել է Փաշինյանը։
Այդ տնտեսական կապը, ըստ ՀՀ կառավարության ղեկավարի, խաղաղության եւ կայունության շատ ավելի հուսալի երաշխիք է, քան ցանկացած այլ ավանդական մեխանիզմ։











