Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանն այսօր գրեթե բոլոր հարցերին ի պատասխան ասաց՝ «չգիտեմ»։

Փաշինյանի հետ պատարագի մասնակցելուց հետո Սիոն Սրբազանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը կմասնակցեր Եպիսկոպոսաց ժողովին, եթե այն տեղի ունենար Հայաստանում. «Անձամբ կմասնակցեմ, եթե Հայաստանում լինի։ Մնացածը ես չգիտեմ, ժողովուրդ ջան, ինչ իմանամ՝ Քննչական կոմիտեն ինչ է անում, ի՞նչ իմանամ ցավդ տանեմ, չգիտեմ»։

Կարգալույծ հռչակված Արման Սարոյանի հայցի վերաբերյալ նույնպես Արմավիրի թեմի առաջնորդն ասաց, որ չգիտի։

Նա նաեւ չբացառեց, որ ինքն էլ կդիմի դատարան, եթե Ամենայն Հայոց Կաթողիկոսն իրեն կարգալույծ հռչակի. «Եթե լինի կտեսնենք, հլը որ կարգալույծ չեն արել»։

Նշենք, որ Սիոն Սրբազանը Նիկոլ Փաշինյանին միացած 10 բարձրաստիճան հոգեւորականներից է։