Սիրիայի առողջապահության նախարարության ճշտված տվյալներով, Հալեպում կրկնակի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 28-ի, վիրավորների թիվը 235 է: Այդ մասին հայտնումէ «Սուրիա» պետական հեռուստատեսությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր 25 զոհերի եւ 175 վիրավորների մասին:
Նշենք, որ երկու ականապատված մեքենաներ, որոնց ղեկին մահապարտ-ահաբեկիչներ են եղել, պայթել են փետրվարի 10-ին առավոտյան ռազմական հետախուզության կենտրոնակայանի եւ անվտանգության ուժերի բաժանմունքի մոտ:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Սիրիական ազատ բանակը:











