«Մեր ձևով» շարժման անդամ Լիլիա Շուշանյանը մասնակցել է Վաշինգտոնում անցկացվող հեղինակավոր «Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին», որտեղ ներկայացրել է Հայ Առաքելական եկեղեցու թիրախավորումը, մարդու իրավունքների ու դեմոկրատական արժեքների խաթարման ռիսկերը:

«Սա գլոբալ գագաթնաժողով է, ինչպես գիտեք, կրոնական ազատությունների հարցերով աշխարհում ամենամեծը։ Հայաստանն աշխարհում ամենամեծ քրիստոնյա երկիրն է։ Ինչպես գիտեք, Հայ Առաքելական եկեղեցին պարզապես կրոնական ինստիտուտ չէ, քանի որ այն պատմականորեն պաշտպանել է մեր ինքնությունը, լեզուն, արժեքները, անգամ մեր հավաքական փրկությունը»,- ասել է Շուշանյանը։

Անդրադառնալով եկեղեցու շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններին՝ նա ասել է․ «Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, աննախադեպ է։ Եվ իմ առաջնային անհանգստությունը ուղղակի և կոպիտ միջամտությունն է եկեցեղու ներքին կյանքին բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՀՀ վարչապետի, իրավապահ մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։

Կարծում եմ՝ սրանով փորձ է արվում ամբողջական քաղաքական վերահսկողություն տարածել եղեկեցու վրա։ Եվ մենք ականատես ենք լինում Սահմանադրության, մարդու իրավունքների, արժանապատվության խախտումների, ինչպես նաև ձերբակալությունների՝ սրբազաններ, բարերար Սամվել Կարապետյան»։