Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը և այս դերը ստանձնում է պատասխանատու կերպով, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մոսկվան ձեր համար մնում է հիմնական առևտրատնտեսական գործընկերը։ Մենք պատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր այդ կարգավիճակին, ամեն կերպ ցանկանում ենք ընդլայնել այս համագործակցությունը, առաջ մղել խոշոր ենթակառուցվածքային նախագծերն ու նախաձեռնությունները՝ հաշվի առնելով այն փորձը, որն արդեն իսկ գոյություն ունի և արտացոլված է Հայաստանի տնտեսության կառուցվածքում», - ասել է նա Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ: