Հայաստանը չի փորձում որևէ բան անել Ռուսաստանի դեմ, նման ընկալում չկա Երևանում և երբեք էլ չի լինի, հինգշաբթի օրը հայտարարել է ՀՀ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Չեմ ուզում, որ այստեղ՝ Ռուսաստանում, լինի այնպիսի ընկալում, թե Հայաստանը փորձում է ինչ-որ կերպ որևէ բան անել Ռուսաստանի դեմ։ Մենք՝ Ռուսաստանի դեմ, մեզ համար բարեկամական դաշնակից պետության դեմ... ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ... մեզ մոտ նման ընկալում չկա և չի լինի... Դա սխալ է այն ամենի համատեքստում, ինչ մենք արդեն ունենք և ինչ գոյություն ունի», - ասել է Սիմոնյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը: