Հանրապետությունում ոսկու արժեքն անկայուն է. ամեն րոպե կարող է գինը փոփոխվել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել են ոսկու վաճառքով զբաղվողները։
«Երկու տարի առաջ ոսկին 40 դոլար էր, այսօր կոնկրետ 156 դոլար է, երկու օր առաջ 174 դոլար էր, այսինքն անկայուն է գինը։ Այս անկայուն վիճակը կախված է միջազգային շուկայից, Հայաստանի հետ կապ չունի։ Հիմա ամենաթեթեւ բաներն են առնում՝ 2 գրամանոց մատանի, 4-5 գրամանոց թեւնոց։ Եթե ստանդարտ մնա գինը, մարդիկ կսովորեն ու կսկսեն գնել։ Այսինքն եթե գինը մնա 36 հազար, մարդիկ այդ արժեքին կսովորեն»,– ասաց «Ոսկու շուկայի» աշխատակիցներից մեկը։
Մեկ այլ աշխատակից նշեց, որ այս շրջանում առեւտուրը շատ վատ է. «Մարդիկ երեխա են նշանում, ստիպված գալիս առնում են, իսկ ուղղակի կապիտալ գնելու համար ոչ ոք չի գալիս։ Մաքուր ոսկու մեկ գրամը մինչեւ 170 դոլար բարձրացել է, բարձր հարգը՝ 999–ը 59 հազար դրամ է, իսկ 585–ը՝ 35 հազար դրամ է»։
Մանրամասները՝ տեսանյութում։











