Այսօր՝ փետրվարի 6–ին, շարունակվում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Վարդան Ղուկասյանը և ևս 7 հոգի, այդ թվում՝ Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, ձերբակալվել են 4 մլն դրամ կաշառք ստանալու համար:

ակակոռուպցիոն դատարում քննվող գործով Վարդան Ղուկասյանը մեղադրվում է 1999-ից 2012 թվականներին Գյումրիի քաղաքապետ եղած ժամանակ հողամասեր ապօրինի օտարելու համար։

Գյումրիի քաղաքապետը մեղադրանքը չի ընդունում: