Կարծում եմ, որ ՄԻԵԴ-ն արդեն ստացել է Միքայել Սրբազանի դիմումը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6–ին, դատական նիտի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը։

Նրա խոսքով, դիմումը քննարկվելու է սովորական ընթացակարգով։ Ասաց՝ դիմումի վերաբերյալ կխոսեն ավելի մանրամասն մի քանի օրից։

Սրբազանի պաշտպաններից Մարինե Ֆարմանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, խափանման միջոցի փոփոխությունն իրավական տեսանկյունից մեծ հաջողություն չեն համարում։

Նա հույս հայտնեց, որ հաջորդ նիստերում կբավարարվի նաև Սրբազանին պատարագներին մասնակցելը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը։

«Մինչև հասնենք արդարացման»,-ասաց Մ. Ֆարմանյանը։

Նշենք, որ այսօր դատարանի որոշմամբ Միքայել Սրբազանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով։ Դատարանը թույլ տվեց, որ Սրբազանին կարող է այցելել նրա 66-ամյա եղբայրը, և Սրբազանի խնամակալը հանդիսացող եղբորորդին։

Իսկ ահա պատարագների մասնակցելու վերաբերյալ միջնորդությունը կքննարկվի ավելի ուժ։

Հիշեցնենք, որ  Միքայել Սրբազանը փաստաբանների միջոցով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իր իրավունքների խախտման փաստերով:

Գանգատում նշվել է Միքայել Սրբազանի անօրինական կալանավորման (հոդված 5), արտահայտվելու ազատության խախտման (հոդված 10), ինչպես նաև ազատությունից զրկելու և քրեական հետապնդումը քաղաքական նպատակներով իրականացնելու (հոդված 18) վերաբերյալ փաստեր և փաստարկներ։