Վրացի Գեորգի Խարազիշվիլին  շոկոլադե տրյուֆելներ ուտելու արագության նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել:

Մրցույթը տեղի է ունեցել փետրվարի 10-ին Թբիլիսիում, Goodwill ցանցի նոր հիպերմարկետում: Հենց հիպերմարկետի աշխատակից Գեորգի Խարազիշվիլին երկու 200-գրամանոց  եւ 800 -ական կիլոկալորիա էնեգետիկ արժեքով տրյուֆելները կարողացել է ուտել 2 րոպե 45 վայրկյանում` սահմանելով համաշխարհային ռեկորդ:

«Ինձ համար դա բարդ չէր, քանի որ շոկոլադ շատ եմ սիրում»,-հայտարարել է նա:

«Ռեկորդ» մարզական ակումբի ղեկավար Շաթա Կելդիշվիլին հայտարարել է, որ արդյունքները կուղարկվեն Մեծ Բրիտանիա` ռեկորդի հաստատման եւ այն Գինեսի գրքում ներառելու համար:

Մրցույթին մասնակցել է տասը մարդ, տեղեկացնում է «Նովոստի Գրուզիան»: