Մենք պլանավորում ենք այսուհետ տարեկան մինչև 2 կամ ավելի համաշխարհային աստղեր հրավիրել Հայաստան, որը նաև զբոսաշրջության զարգացման տրամաբանության մեջ է։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 9–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Նման միջոցառումներով, օրինակ, մեր հարևան Վրաստանը շատ լավ զարգացրել է այդ ոլորտը։ Զբոսաշրջիկները նաև իրենց աստղին են հետևում, և ենթադրենք չեն հասցնում գնալ Աթենքի համերգին, իրենք գիտեն, որ ասենք, 2 ամիս հետո Երևանում է լինելու, գալիս են Երևանի համերգին։ Բայց դա պետք է այդպես լինի ոչ թե ժամանակ առ ժամանակ, ենթադրենք, 5-6 տարին մեկ, այլ երկիրը ինքը պետք է նման քարտեզի վրա լինի»,–ասաց նա։
Պապոյանը հրաժարվեց անուն հնչեցնել, թե ինչ համաշխարհային աստղ է այս տարի ժամանելու Հայաստան։











