ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր՝ փետրվարի 10–ին այցելելու է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Այս պահին հուշահամալիր տանող բոլոր մուտքերի մոտ վարչապետի անվտանգության աշխատակիցներն են ու ոստիկաններ։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9–ին, պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։

Ամերիկյան պատվիրակության կազմում է նաև ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը։

Երեկ վենսը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այսօր նա կմեկնի Բաքու։