Ֆուտզալի Իսպանիայի հավաքականը չորրորդ անգամն անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Եզրափակիչում իսպանացիները 3:1 հաշվով կամային հաղթանակ տարան Ռուսաստանի նկատմամբ: Դուբլի հեղինակ դարձավ Սերխիո Լոսանոն:

Իսպանիայի հավաքականը մրցաշարն ավարտեց 100 տոկոսանոց արդյունքով՝ կրկնելով 2001 թվականի սեփական ռեկորդը:

3-րդ տեղի համար խաղում Իտալիան 3:1 հաշվով հաղթեց մրցաշարի կազմակերպիչ երկրի՝ Խորվաթիայի հավաքականին:

Իսպանիա - Ռուսաստան՝ 3:1
Լոսանո, 40, 38, Ամադո, 50 - Պուլա, 34

Իտալիա - Խորվաթիա 3:1
Ասիս, 1, Օնորիո, 23, Մամարելա, 39 - Գրցիչ, 31