ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ կարճ զրույցում, անդրադառնալով լրագրողների հարցին այն մասին, թե ինչու՞ է գործարար Նարեկ Նալբանդյանը 25 մլն դրամ վճարել իր գրավի դիմաց, հաստատել է տեղեկությունն ու նշել է, որ Նալբանդյանի հետ ընկերական հարաբերություններ ունի։
«Մարդկային, ընկերական հարաբերություններից ելնելով, ինքն իմացել է այդպիսի որոշում է կայացվել դատարանի կողմից, ինքն ինձ առաջարկեց։ Հաշվի առնելով մեր բարեկամությունը, ընկերությունը, մտերմությունը, թող էս մի հարցը ես լուծեմ, ես այդ գումարը ունեմ, թող փոխանցեմ։ Ես էլ համաձայնեցի, և ասացի՝ շնորհակալ եմ, Նարեկ ջան»,–հավելեց Աբրահամյանը։
Լրագրողների հարցին այն մասին, թե ինչպե՞ս է կալանքի տակ գտնվող բնակարանը վաճառել գործարար Նարեկ Նալբանդյանին, Աբրահամյանը պատասխանեց․
«Նման բան չկա։ Բոլոր հրապարակումներին լուրջ մի վերաբերեք»։











