Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը սկսվել է մոտ մեկ ժամ ուշացումով։
Սկզբում բացակայում էին դատախազները, այնուհետև չէին հասցրել բերել մեղադրյալին։ Սպասման ընթացքում դատավոր Կարեն Ֆարխոյանը երկու անգամ ընդմիջում է հայտարարել։
Ի վերջո սկսվելով՝ դատարանը շարունակել է լսել Վահագն Չախալյանին ազատ արձակելու միջնորդություն ներկայացնող փաստաբանին։











