Մենք ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի քննարկել ենք Միացյալ Նահանգներ – Հայաստան երկկողմ օրակարգը, թե ինչպես կարող ենք զարգացնել մեր երկկողմ օրակարգը։ Մենք կենտրոնացել ենք այս թեմայի շուրջ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով NEWS.am–ի հարցին, թե արդյոք ԱՄՆ փոխնախագահի Երևան այցի ժամանակ քննարկվել են Իրանի շուրջ զարգացումները։
Նա նաև նշեց, որ չի քննարկվել նաև թեման, որ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ մաքսատուրքերը կբարձրացվեն այն երկրների նկատմամբ, որոնք առևտուր կանեն Իրանի հետ։
Ինչ վերաբերում է Հայաստան–Թուրքիա հարաբերություններին, և սահմանի հնարավոր բացման ժամկետներին, ԱԽ քարտուղարն ասաց. «Ժամկետի մասին որևէ բան չեմ կարող ասել, մենք ակնկալում ենք, որ այն պայմանավորվածությունները, որոնք ունեցել ենք Թուրքիայի հետ, կիրականացնենք և շարունակում ենք քննարկել թուրքական կողմի հետ, որպեսզի այդ պայմանավորվածությունները իրականություն դարձնենք հնարավոր շուտ»։











