Այն, որ Հայաստանի կառավարության պաշտոնյաները որևիցե հարց չեն քննարկում արցախցիների հոգսերը թեթևացնելու նպատակով, դա գիտեն բոլորը, բայց այն, որ Արցախի նախկին պաշտոնյաներից որոշները ևս չեն հանդիպում արցախցիների հետ, դա ևս պետք է արձանագրենք որպես փաստ։ Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Խոսքս ուղղում եմ Բալայան Արտակին, արցախցիների շրջանում առավել հայտնի «Արցախաբանկի» Արտակին. Պարոն Բալայան «Արցախբանկի»  բաժնետոմսերի 43% պատկանում է ներդրումային հիմնադրամին, 20 միլիարդից ավելի գումարների կառավարմանը մենք որևիցե կերպ չենք կարողանում մասնակցել։

Միայն 2024 թվականին շահույթը կազմել է 1 միլիարդ 400 միլիոն դրամ։ Ինձ վստահեցրել են որ այդ հանդիպումը տեղի է ունենալու, բայց արդեն մի քանի ամիս է որևիցե դրական դինամիկա չկա։

Այս տեսանյութը կարող եք համարել հանդիպման ևս մեկ առաջարկ, ժամն ու տեղը որոշեք ինքներդ»։