Ոչ մի հատ ծանոթ երեխա չկար։ 20-21 տարեկանից ցածր տղաներ էին։ Այս մասին NEWS.am-ին պատմել է այսօր Աջափնյակում տեղի ունեցած արյունոտ կրակոցներին ականատես մի տղամարդ։
«Ոչ մի հատ ծանոթ երեխա չկար։ 20-21 տարեկանից ցածր տղաներ էին։ Փախչում էին, ու փախչողերի հետևից վազող էլ չկար։
Փախան, գնացին։ Վախեցած փախչում էին»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Աջափնյակ թաղամասի Աբելյան փողոցի 7 և 9 շենքերի մեջտեղում. կան վիրավորներ։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։Այս առնչությամբ, ՆԳՆ–ից NEWS.am–ին հայտնել են. «ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։











