ՀԿ-ները պետք է ներկայացված լինեն Դատավորների էթիկայի հանձնաժողովում, որևէ խնդիր չեն տեսնում։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 20–ին, լրագրողների հետ զրույցում նշեց դատավոր Հարություն Պետրոսյանը՝ անդրադառնալով «Դատական օրենսգրքում» վերջին փոփոխություններին, որը շատ փորձագետներ գնահատում են, որ դրանով ՀԿ–ներին որպես մահակ են բերում դատավորների գլխին։
«Ոչ մի մահակ չկա»,–ասա ցնա։
Անդրադառնալով միջազգային կառույցների գնահատականներին, որ ՀՀ–ում դատական համակարգը քաղաքականացված է, քաղաքական հրահանգով է որոշում կայացնում, Պետրոսյանն ասաց, որ այդպես չէ։
Նա նաև պնդեց, որ ինքը վերևներից զանգ չի ստացել որեւէ քրեական գործի հետ կապված։ Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ չկա մի դատավոր, որ իր ասածը չանի, ինքը որևէ անգամ Փաշինյանի ասածները արե՞լ է, Պետրոսյանն արձագանքեց. «Ինչ ասած, ընդհանուր բաներ եք ասում»։
Հարցին՝ օրինակ Միքայել Սրբազանին դատապարտել այդքան ժամանակով հիմնավո՞ր էր, թե ոչ, նա պատասխանեց. «Հիմա դուք ինձնից պատասխա՞ն եք սպասում։ Բա որ ես ինչ–որ պատասխան տան, ու հետո այդ գործը գա իմ վարույթ, ի՞նչ պետք է անենք»։
Նա հավաստիացրեց, որ ինքը որևէ բանից չի կաշկանդվում, եթե ասելիք ունենա, անպայման կասի. «Ես պարտավոր եմ այնպիսի վարքագիծ դրսևորել, որ իմ լիազորությունները դադարեցնելու առիթ չտամ»,–ասաց նա՝ հավելելով, որ դատական համակարգը այսօր անկախ, անկաշկանդ է գործում։
Այսօր՝ փետրվարի 20-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով հրավիրվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողով։ Օրակարգի մասով ոչինչ հայտնի չէ։
Ըստ մամուլի տեղեկությունների՝ դատական համակարգում պատրաստվում են ակադեմիայի խորհրդի անդամի ընտրության։ Պետք է մեկ դատավոր ընտրեն քաղաքացիական դատարանից, իսկ մեկ դատավոր էլ՝ քրեական դատարանից։











