Ավանդական բրազիլական կառնավալը ուղիղ կհեռարձակվի YouTube-ի հատուկ ալիքով:
Առավել հայտնի է Ռիո դե-Ժանեյրոյի կառնավալը, սակայն այլ քաղաքներում անցկացվող կառնավալները եւս հայտնի են մարդկանց: Որպես կանոն, նրանց րարից տարբերվում են երաժշտական ոճերով:
YouTube-ով ուղիղ հեռարձակումը կլինի Բրազիլիայի հյուսիս -արեւելքում գտնվող Սալվադոր քաղաքից` փետրվարի 16-21-ին: Google-ի տվյալներով, Սալվադորում կառնավալին մասնակցելու համար ամեն տարի այցելում է 1,5 մլն զբոսաշրջիկ:
Բացի ուղիղ հեռարձակումից, Google-ը հնարավորություն կտա շփվել մասնակից խմբերի հետ եւ դիտել նրանց հարցազրույցները, որոնք նույնպես կլինեն ուղիղ հեռարձակմամբ` Google+ սոցիալական ցանցում, որտեղ կա Hangouts գործառույթը:
Վերջապես, ինտերնետից օգտվողները կարող են հարցեր ուղղել կառնավալի մասնակիցներին, Բրազիլիայում հայտնի Orkut սոցիալական ցանցի միջոցով, որը նույնպես կատպանում է Google-ին: Այս մասին հաղորդում է YouTube-ի կորպորատիվ բլոգը:











