COP17 համաժողովին ընդառաջ՝ Վեգա ընկերությունը, LG-ի առաջատար կլիմայական լուծումներով ներգրավված է «Մերիդիան» էքսպո կենտրոնի տեխնիկական արդիականացման գործընթացներում։

 «Մերիդիան» էքսպո կենտրոնը լայնածավալ վերանորոգման և տեխնիկական արդիականացման փուլում է՝ նախապատրաստվելով 2026 թ.-ին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։ Նախաձեռնության նպատակն է ապահովել կենտրոնի համապատասխանությունը միջազգային բարձր չափանիշներին՝ ներառյալ շենքային ենթակառուցվածքները, ինժեներատեխնիկական համակարգերը և միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ ժամանակակից պայմանները։

DSC_8294.jpg (3.42 MB)

Կենտրոնի օդափոխության և կլիմայական համակարգերի արդիականացումը վստահվել է Վեգա ընկերությանը, որը հանդիսանում է LG-ի պաշտոնական ներկայացուցիչը  Հայաստանում և ներգրավված է համակարգերի մատակարարման ու ներդրման գործընթացներում։ LG-ի VRF (Variable Refrigerant Flow) տեխնոլոգիաները կապահովեն արդյունավետ, էներգախնայող և ճկուն կլիմայական կառավարում՝ լիարժեք համապատասխանելով միջազգային խոշոր համաժողովների տեխնիկական և գործառնական պահանջներին։

DSC_8249.jpg (3.12 MB)

Գործընկերության ամրապնդման նպատակով փետրվարի 25-ին Red Bridge Yerevan-ում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝  «VEGA World» ՍՊԸ-ի եւ Meridian Holding ՓԲԸ-ի միջեւ՝ LG Electronics Gulf-ի մասնակցությամբ։ Փաստաթուղթը սահմանում է կողմերի համատեղ մտադրությունը՝ ներդնելու ժամանակակից HVAC լուծումներ, որոնք կնպաստեն կենտրոնի տեխնոլոգիական զարգացմանը, գործառնական արդյունավետությանը և COP17 համաժողովի պատշաճ կազմակերպմանը։

DSC_8269 (1).jpg (2.41 MB)

Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության հետագա փուլերը և COP17-ի տեխնիկական պատրաստվածության հետ կապված հարցերը։

DSC_8235.jpg (3.21 MB)

Մերիդիան Էքսպո Կենտրոնի տեխնիկական արդիականացումը նպաստում է Հայաստանի դիրքի ամրապնդմանը՝ որպես միջազգային խոշոր համաժողովների անցկացման համար ժամանակակից և վստահելի հարթակ։