Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված ընկերությունների շարքը փետրվարի 26–ին համալրվել է ագրոարդյունաբերական ոլորտում գործունեություն ծավալող «Ագրոտեխ» ընկերությունը, որը զբաղվում է ջերմատներին, ֆերմերներին և բուսաբուծական արտադրությունում ներգրավված այլ անձանց բույսերի մշակության համար բարձրորակ ապրանքների մատակարարմամբ, միաժամանակ տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվություն: 

Այսօր բորսայում տեղի ունեցավ ավանդական զանգի հնչեցման արարողությունը և ազդարարվեց ընկերության մուտքը կապիտալի շուկա:

EGK_8883.JPG (6.83 MB)

Ներդրողները փետրվարի 26-ից հնարավորություն կունենան մասնակցելու «Ագրոտեխ» ընկերության պարտատոմսերի բորսայական առևտրին՝ դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին: 

«Ագրոտեխ» ընկերության պարտատոմսերը՝ ընդհանուր 600,000,000 ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով, ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում: Կցուցակվեն 6000 հատ պարտատոմս՝ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 13% արժեկտրոնային եկամտաբերությամբ 36 ամիս շրջանառության ժամկետով: Այս պարտատոմսերով հնարավոր է լինելու նաև իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ: 

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2025 թվականի դեկտեմբերի 17-ից 2026 թվականի փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում՝ «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ միջոցով։

EGK_8989.JPG (5.87 MB)

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշել է․ «Մենք ողջունում ենք գյուղատնտեսության ոլորտում գործող ընկերության մուտքը կապիտալի շուկա: Սա հերթական ապացույցն է, որ կապիտալի շուկան բաց և հասանելի է տնտեսության բոլոր ճյուղերի համար: Շնորհիվ պարտատոմսերի ցուցակման՝ ընկերությունը ոչ միայն ապահովում է անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներհոսք ռազմավարական ծրագրերի իրականացման համար, այլև ստեղծում է տեղական և միջազգային ներդրողների հետ համագործակցության նոր հնարավորություններ»: 

Պարտատոմսերի թողարկման միջոցով ներգրավված ֆինանսական միջոցներն ընկերությունը նախատեսում է ուղղել ապրանքանյութական պաշարների ձեռքբերմանը և վերջիններիս անհրաժեշտ ծավալներով պահեստավորմանը, ինչպես նաև ապրանքատեսականու ընդլայնմանը: 

2014թ-ին «Ագրոտեխ» ընկերության հիմնադրումից ի վեր գյուղատնտեսության ոլորտը Հայաստանում մեծ թափով զարգացում է ապրել, ինչի ապացույցն է ամեն տարի շահագործման հանձնվող նորանոր տեխնոլոգիական ջերմատներն ու ինտենսիվ այգիները: Ընկերության տնօրեն Նաիրա Խաչատրյանը հպարտությամբ արձանագրել է, որ այդ զարգացման գործում Ագրոտեխն ունի իր ուրույն դերը։

EGK_8824.JPG (43 KB)

«Այսօր Ագրոտեխ ընկերությունն առաջին անգամ կցուցակի իր արժեթղթերը ՀՀ ֆոնդային բորսայում, ինչը նշանակալի իրադարձություն է մեզ համար: 12 տարի առաջ, սկսելով փոքր մատակարարումներից, մեր ընկերությունը տարեցտարի ընդլայնվել է և այժմ հանդիսանում է բուսաբուծության համար անհրաժեշտ ապրանքների առաջատար մատակարարներից մեկը Հայաստանում: Մեր հաջողության գրավական է մեր կողմից մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների բարձր որակը, որին մենք վերաբերվում ենք առանձնակի ուշադրությամբ: Ագրոտեխ ընկերության կարևոր ձեռքբերումն է նրա արժեքների և գաղափարների շուրջ ձևավորված պրոֆեսիոնալ թիմը: Ընկերության նպատակն է ոլորտի միջազգային փորձն ու նորարարությունները հասու դարձնել հայ գյուղատնտեսներին` հեշտացնելով և առավել արդյունավետ դարձնելով նրանց գործունեությունը։ Անցնելով բարդ ճանապարհ, մենք հավատարիմ ենք մնացել մեր սկզբունքներին և այսօր այստեղ ենք, այս միջոցառմանը, որպես ֆինանսապես կայուն, կայացած և արդյունավետ կառավարման համակարգ ունեցող ընկերություն»,-նշել է «Ագրոտեխ» ընկերության տնօրեն Նաիրա Խաչատրյանը:

EGK_8812.JPG (30 KB)

ձեռքբերում է մեր գործընկերոջ՝ Ագրոտեխ ՍՊԸ-ի կորպորատիվ պարտատոմսերի առաջին թողարկումը հասցնել իր տրամաբանական հաջորդ հանգրվանին՝ ցուցակել Հայաստանի ֆոնդային բորսայում: Բարձր ենք գնահատում բոլոր համագործակցությունը և փաստում ենք, որ Հայաստանի կապիտալի շուկաների կողմերի հետ մեր զարգացմանը՝ հետևաբար ընդհանուր տնտեսության զարգացմանը նպաստող այս ևս մեկ փոքր քայլը վստահորեն բերելու է մեծ արդյունք: Հույս ունենք, որ նման օրինակները վարակիչ կլինեն տնտեսության այլ ճյուղերի համար նույնպես»,- նշել է «Կուբ Ինվեսթ» ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը: 
 
Բորսան շարունակելու է աջակցել պատասխանատու և թափանցիկ ընկերությունների ներգրավմանը շուկա՝ ձևավորելով վստահելի ներդրումային միջավայր և խթանելով իրական հատվածի ֆինանսավորումը կապիտալի շուկայի գործիքների միջոցով։

EGK_9052.JPG (5.70 MB)

«Ագրոտեխ» ընկերությունը 2014 թվականից ի վեր հանդիսանում է հայաստանյան գյուղատնտեսական շուկայի առաջատար մատակարարներից մեկը՝ մասնագիտանալով ջերմատների և ֆերմերային տնտեսությունների համար եվրոպական բարձրորակ պարարտանյութերի, սուբստրատների, պաշտպանության միջոցների և տնկանյութի ներմուծման մեջ։ Ընկերությունը ոչ միայն ապահովում է անհրաժեշտ արտադրական բազան, այլև իր և արտասահմանյան փորձագետների միջոցով մատուցում է համալիր ագրոնոմիական խորհրդատվություն՝ օգնելով հաճախորդներին ճիշտ կազմակերպել բույսերի սնուցումն ու պաշտպանությունը: Ցուցաբերելով անհատական մոտեցում յուրաքանչյուր տնտեսության նկատմամբ՝ «Ագրոտեխ»–ը նպաստում է ժամանակակից գյուղատնտեսական տեխնոլոգիաների ներդրմանը և բերքատվության բարձրացմանը: