Տարածաշրջանում լարված է, մեր հարեւան Իրանը գտնվում է պատերազմի մեջ. ԱՄՆ–ի ու Իսրայելի նպատակն էր փոխել Իրանի ռեժիմը, այսինքն փորձ էր արվել սպանել Իրանի ամբողջ վերնախավին ու արդեն հայտնի է Ալի Խամենեիի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների սպանության մասին։ Այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

«Մենք ունենք մի իրավիճակ, որ Վենեսուելայի նախագահը առևանգվում է, կալանավորվում է և պետք է դատվի Նյու Յորքում։ Ունենք իրավիճակ, որ էլի ինքնիշխան պետության իշխանությունը թիրախավորվում է և սպանվում։ Հիմա Իրանում նոր գերագույն առաջնորդ կընտրեն, նորին էլ կփորձեն սպանել։ Թրամփի հայտարարություններից կարելի է ենթադրել, որ առաջիկա օրերին փոխել Իրանում ռեժիմ եւ հանդարտեցնել իրավիճակը տարածաշրջանում։

Եթե այս պատերազմը երկարի, ապա ծայրահեղ ծանր իրավիճակ կարող է լինել միջազգային առևտրի, բիզնեսի, ֆինանսական, նավթային, գազային շուկաների համար։

Իսկ ի՞նչ կա Հայաստանում։ Ուրբաթ օրը Նիկոլ Փաշինյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Ըստ էության, ամբողջ տարածաշրջանի երկրները տեղեկացված են եղել հարվածների վերաբերյալ և նաև այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունը կարող էր տեղեկացված լինել և կար անվտանգության խորհրդի նիստ, ինչ ենք քննարկել, մենք չգիտենք դրա մասին։ Այսօր նորից Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել և էլի քննարկվել են տարածաշրջանում լարված իրավիճակը։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը պահպանել է բարեկամական հարաբերություններ Իրանի իսլամական Հանրապետության ամբողջ ղեկավարության հետ։ Օրեր առաջ մեր պաշտպանության նախարարը հանդիպումներ էր ունենում այն մարդկանց հետ, ովքեր երեկ առավոտյան սպանվել են և դեռ սպանվում են հենց հիմա այս պատերազմի ընթացքում։

Եվ այստեղ շատ կարևոր հարց կա, այսինքն ի՞նչ պետք է անի Հայաստանի Հանրապետության իշխանությունը։ Պետք է ցավակցի, օրինակ, հոգևոր առաջնորդի մահվան կապակցությամբ, չպետք է ցավակցի։ Իրանի Իսլամական Հանրապետությունում հիմա բացվելու է ցավակցությունների գիրք, պետք է բոլորը գնան ցավակցությունների գրքում գրառում անեն, թե չպետք է գնան գրառում անեն, ի՞նչ է տեղի ունենալու, այս բոլոր հարցերը բնականաբար դրված է Հայաստանի Հանրապետության իշխանության սեղանին, որովհետև եթե իշխանությունը չի փոխվում և մնում է այն իշխանությունը, որը որ կա, որը շարունակում է կռվել, եւ Հայաստանը պետք է շարունակի պահպանել հարաբերությունը այս իշխանությունների հետ։

Բայց եթե հանկարծ դա չլինի և կարողանա ներսից իշխանությունը փոխել, 92 միլիոնանոց երկրում, նոր ռեժիմ գա, և ով գիտի, եթե այդ երկիրը կպահպանվի այն իր տեսքով, որը որ կա, թե կփլուզվի, կտորների կբաժանվի, Ադրբեջանը այդտեղից ինչ կառիթավորվի, ինչ տեղի կունենա, սրանք կարևոր մարտահրավերներ են, որ բացի «պեռաշկի» ուտելը հարևան երկրիդ վրա հարձակման ժամանակ, պետք է կարողանաս հասցեագրել։

Կա հույս, որ մենք ունենք ադեկվատ իշխանություններ, ես քանի որ ճանաչում եմ իրենց անձամբ, կարծում եմ, որ չկա։ Այս իմաստով, բնականաբար, այս բոլոր մարտահրավերները մեր առջև դրված են, և սրանք պետք է հասցեագրվեն։

Պետք է շատ ամուր, պինդ պահել մեր բոլոր պետական ծառայությունները, բոլոր անվտանգության մարմինները եւ տեսնել, թե ինչ է կատարվում։

Բայց բոլոր սցենարները պետք է դրած լինի վարչապետի սեղանի վրա և պատրաստ լինի Հայաստանի Հանրապետությունը այդ սցենարներին ունենալ իր պլանը մշակած, թե ինչը ինքը ինչ կարող է անել»։

Մանրամասները՝ տեսանյութում։