Իրականում, շատ լուրջ է իրավիճակը և մեզ համար շատ մտահոգիչ։ Այս մասին, այսօր՝ մարտի 2–ին, երիտասարդների հետ հանդիպմանը նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Իրանի դեմ պատերազմին։
«Նախ, բարեկամ Իրանում, երկրի կայունությունը, հանդարտությունը մեր համար տարածաշրջանային, Հայաստանի անվտանգության առումով, իբրև բարեկամ երկրի և ժողովրդի իմաստով շատ կարևոր է և առաջնային։
Երկրորդը, հիմա, պարզ է, որ դժվար է կանխատեսել, թե իրադարձություններն ինչ ուղղությամբ կգնան և ինչ զարգացում կունենան, բայց Իրանում, եթե սկսվի քաոս ու չի բացառվում, դա տեղի ունենա և երկրաժամկետ մի ցիկլի մեջ մտնի, ոնց որ արևելքի մի շարք այլ երկրներում, դա շատ անվտանգային, լրջագույն պրոբլեմներ է դրելու Հայաստանի համար՝ իր բոլոր ծանր հետևանքներով։
Ես վստահ չեմ, որ Հայաստանում այս իշխանությունները հավանական սցենարները քննարկել են ու պատրաստություններ տեսել են։
Եթե երկար տևի պատերազմը, մեծ հոսք է լինելու դեպի Հայաստան։ 100-200 հազար մարդու մասին է լինելու խոսքը։ Սա և անվտանգային, և տնտեսական, լրջագույն խնդիրներ է բերելու։
Արդյո՞ք մեր պետությունը այդ անվտանգության բարձիկները ստեղծել է, համապատասխան սցենարներ քննարկել է, այլընտրանքային հնարավորություններ մտածել է, վստահ չեմ։ Ընդհակառակը, վստահ եմ, որ ոչ չի բան էլ չի արել, զառ գցդլով, պեռաշկի ուտելով, ընտանեկան դրամաներ հորինելով, այսպես հիմնարարություններով զբաղվելով լրջագույն խնդրի առջև ենք կանգնելու։
Ամեն դեպքում մեր մաղթանքը, ցանկությունն է, որ մեր հարևան, բարեկամ երկրում կայուն լինի»,–ասել է նա։











